Միջազգային տարբեր խմբերի մասնագետներ եկել են այն եզրահանգման, որ դիետաները կարող են սթրեսի առաջացման պատճառ դառնալ:

Պարզվում է՝ երբ մարդը սննդի հարցում իր առջև սահմանափակումներ է դնում, ապա օրգանիզմում կրճատվում է գրելին կոչվող հորմոնը, որը պատասխանատու է մարսողության համար և կարգավորում է ախորժակը: Հետազոտության արդյունքում, որն անցկացվել է մկների վրա, պարզ է դարձել, որ այն մկները, որոնց մոտ վերոնշյալ հորմոնը նվազած է, ավելի գրգռված են և սթրեսների հակված:

Վերջերս գիտնականները պարզել են նաև, որ կարճ տևողությամբ սթրեսներն օգտակար են օրգանիզմին, պայքարում են վարակների դեմ, ապաքինում վերքերը, նպաստում հետվիրահատական փուլում վերականգնման գործընթացին:

Շողիկ Գալստյան