Aroxj.am-ը գրում է.

 

Առաջին կարգի շաքարային դիաբետը առաջանում է ռոտավիրուսի հետևանքով: Հետազոտողները փորձերն արել են մկների վրա: Պարզվում է, որ հիվանդության այս տեսակն այդքան էլ կապ չունի ճարպակալման հետ:


Հիշեցում` առաջին կարգի շաքարային դիաբետը բնութագրվում է ինսուլին արտադրող բջիջների ոչնչացմամբ: Մարդկանց որոշակի հատված ունի շաքարային դիաբետով հիվանդանալու գենետիկ տրամադրվածություն: Բայց հիմնականում մեծ դեր ունեն արտաքին գործոնները: Մասնագետներն իրենց հետազոտությունների արդյունքում պարզել են, որ սննդային սպիտակուցները, վիրուսները մեծ կապ ունեն հիվանդության առաջացման հետ: