Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականների կողմից կատարված հետազոտություններն ապացուցել են, որ ի թիվս այլ վատ սովորությունների, նստակյաց ապրելակերպը ևս կարող է քաղցկեղի պատճառ հանդիսանալ:
Ամերիկայի քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն՝ մոտ 92.000 մարդկանց մոտ հիվանդությունն առաջացել է նստակյաց ապրելակերպի պատճառով: Գիտնականները խորհուրդ են տալիս հիվանդությունից խուսափելու համար 1 ժամվա ընթացքում մեկ անգամ մեկ-երկու րոպե կանգնած մնալ: Ըստ վերջիններիս՝ դա կնվազեցնի քաղցկեղածին մոլեկուլների առաջացման հավանականությունը:
Այսպիսով, նստակյաց կյանքը ոչ միայն հղի է այնպիսի բացասական հետևանքներով, ինչպիսին են ողնաշարի խնդիրները, քաշի ավելացումը և այլ հիվանդություններ, այլ կարող է նաև հանգեցնել քաղցկեղի առաջացման: Խորհուրդը մեկն է՝ շատ շարժվեք: