Aroxj.am-ը գրում է.
Երեխաների մոտ ատամների խնդիրները հիմնականում պայմանավորված են նրանց մայրիկների հղիության ընթացքում վիտամին D-ի պակասով: Այս մասին հաղորդում են կանադացի մասնագետները: Նրանք 207 հղի կանանց շրջանում հետազոտություն են անցկացրել: Հղիության երկրորդ եռամսյակում կամ երրորդի սկզբում չափել են վիտամին D-ի մակարդակը, այնուհետև ուսումնասիրել հղիների երեխաների ատամները, երբ նրանց միջին տարիքը 16 ամսական է եղել: Ըստ հետազոտության արդյունքների վիտամին D-ի մակարդակը զգալի ցածր է եղել այն կանանց մոտ, որոնց երեխաները հետագայում ատամների հետ կապված խնդիրներ են ունեցել:
Շարունակությունը` այստեղ: