Բիժուտերիայի արտադրության մեջ օգտագործվող վտանգավոր և անվտանգ մետաղները.
Ալերգիկ են. Կադմիումը, Նիկելը, կապարը, կոբալտը, քրոմը, երկաթը, պղինձը
Չեզոք են (հարաբերականորեն). Ոսկին, Արծաթը, Ալյումինը, տիտանը, պլատինը, ցիրկոնը, ռոդիում:
Անվտանգ են. Սննդային չժանգոտվող ձուլվածքի հակաոքսիդանտ հավելումների խառնուրդը (վիրաբուժական մետաղ պողպատ կամ բժշկական մետաղ)
Մի հայտնի պատմություն. Կայսրուհիներից մեկն իր բոլոր զարդարանքները պատվիրում էր միայն ալյումինից, քանի որ տառապում էր ալերգիկ հիվանդությամբ: Մաշկի և մետաղների խնդիրը նրա մոտ առաջացել էր վաղուց: Այդպիսի ալլերգիան բացարձակապես անհատական է. վերանում է միայն մետաղի հետ չշփվելու միջոցով:
Ինչպե՞ս տուփի վրա նշված շտրիխ կոդի միջոցով տարբերել կեղծ օծանելիքը
Առաջին երկու կամ երեք նիշը՝ դա արտադրող երկիրն է: Յուրաքանչյուր երկիր ունի իր կոդը: Անհրաժեշտ է հիշել միայն հիմնականները:
00-09 – ԱՄՆ կամ Կանադա
400-440 – Գերմանիա
300-360 – Ֆրանսիա
80-83 – Իտալիա
Եթե կոդը ԱՄՆ-ին է, իսկ տուփի վրա գրված է MADEINCHINA, այդպիսի կրեմը ավելի լավ է չգնել:
Այնուհետև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել խմբաքանակի կոդին: Դրանք տառեր են, թվեր կամ թվերի և տառերի համակցում, որոնք գրված են ոչ տպագրական եղանակով: Դրանք կարող են գրվել տպիչի օգնությամբ կամ տուփի վրա դակելով: Ամեն դեպքում, դրանք լավ տեսանելի են: Եթե տուփի վրա բացակայում է խմբաքանակի կոդը, ապա այն պարզապես նմանակված է և պետք չէ այն գնել:
ԽՈՐՀՈՒՐԴ. Ականջօղեր ընտրեք ամենահասարակ ամրակներով՝ առանց մանր մասնիկների: Հիշե'ք, էժան բիժուտերիան գրեթե միշտ զոդում են կապարի խառնուրդով: Իսկ դա վտանգավոր է առողջությանը:
ԽՈՐՀՈՒՐԴ. Եթե դուք ալերգիկ եք կամ զգայուն մաշկ ունեք, ապա բիժուտերիա գնելիս անպայման հարցրեք արտադրանքի անձնագիրը: Եթե բաղադրության մեջ առկա է նիկել, կոբալտ, քրոմ, նման զարդարանք մի' գնեք:
Ձեզ անհրաժեշտ են վիրաբուժական պողպատից պատրաստված զարդեր: Դրանք չնայած էժան են, բայց անվտանգ են:
ԽՈՐՀՈՒՐԴ. Նիկել կամ կադմիում կարելի է հայտնաբերել նաև տան պայմաններում:
Կասկածելի զարդը ջրում եռացրեք, ջուրը թափեք: ջրից մի քանի կաթիլ կաթեցրեք անուշադիրի սպիրտի մեջ: Եթե լուծույթը կապույտ երանգ է սստանա կամ սպիտակ նստվածք է առաջանում, նշանակում է զարդում պարունակվում է այդ մետաղների զգալի քանակ:
ԽՈՐՀՈՒՐԴ. Հիշե'ք, ոչ մի համաշխարհային հայտնի ապրանքանիշ վճառքը չի կազմակերպում այսպես կոչված «նմուշառու»-ներով (пробниками): Օծանելիքը գնեք միայն բնօրինակ շշերով:
Գնելիս հոտ քաշե'ք կնքված փաթեթավորումից, եթե պոլիէթիլենային և ստվարաթղթե փաթեթավորմից ալկոհոլի հոտ զգաք, ուրեմն ձեր առջև կեղծ ապրանքանիշ է: