Կանանց մեծ մասի համար իրենց համապատասխան ջինսե տաբատներ գնելը երբեմն դառնում է անլուծելի խնդիր։ 10 կանանցից 6-ը խոստովանում են, որ փորձում են գտնել իրենց կազմվածքին համապատասխան ջինսեր, 10-ից 4-ն էլ խոստովանում է, որ կրում է շատ կիպ ջինսեր։
Լոնդոնում ջինսերի խանութի սեփականատեր և ջինսերի մասնագետ Դոննա Իդա Թորնթոնն ասում է, որ ջինս ընտրելն այնքան էլ բարդ խնդիր չէ և խորհուրդ է տալիս յուրաքանչյուր կնոջ ընտրել իր կազմվածքին համապատասխան ջինսեր։
Այսպես, տանձի կազմվածք ունեցող կանայք պետք է ընտրեն բարձր գոտկատեղ ունեցող ջինսեր, որը կընդգծի նրանց գեղեցիկ և բարակ իրանը։
Փոքր չափսեր ունեցող կանանց մարմինը սովորաբար համաչափ է լինում։ Այս դեպքում ևս նախընտրելի է բարձր գոտկատեղ ունեցող ջինսերի ընտրությունը, որը տեսանելիորեն երկարացնում է ոտքերը, իսկ ներքևի հատվածի մի փոքր լայնությունը մարմնին գեղեցիկ ձև է հաղորդում։
Լայն ուսեր, նեղ կոնքեր, հարթ կրծքավանդակ ունեցող կանայք կարող են կրել գրեթե բոլոր տարբերակի ջինսեր, սակայն նրանց մարմնին առավել գեղեցիկ դիտվում ուղիղ և կիպ ջինսերը՝ ներքևի հատվածը դեպի վեր ծալված։
Խնձորի կառուցվածքով կանայք ունենում են հաստ իրան, բարակ ոտքեր։ Այս կանանց համար նախընտրելի է բարձր գոտկատեղով և նեղ, մարմնին կպնող ջինսեր, որն առավել նիհար ցույց կտա կնոջը և կգրկի հաստ իրանը։
Երկար ոտքեր ունեցող կանայք սովորաբար լինում են նիհար և բարձրահասակ և այդ իսկ պատճառով, նրանց մոտ գոտկատեղն ընդգծված չի լինում։ Նախընտրելի է ուղիղ ջինսերը՝ բարձր գոտկատեղով, որը տեսանելիորեն առավել համաչափ կդարձնի ոտքերի և իրանի տարբերությունը։