Life.panorama.am-ը գրում է.
Հարսանիքը կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Եվ այդ օրն ամեն ինչ պետք է անթերի լինի։ Ամենակարևորն իհարկե հարսի զգեստն է։ Այժմ դրանք բազմազան են և մոդայիկ, սակայն ինչպե՞ս ընտրել ճիշտ զգեստ։ Ստորև կներկայացնենք մի քանի դետալներ, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել․
1․ Գույնը
Ավանդաբար ընդունված է, որ հարսի զգեստը պետք է սպիտակ լինի։ Սակայն, ձյունաճերմակ զգեստը բոլորին չէ սազում։ Եթե բավական թուխ եք, ընտրեք կաթնագույն կամ բաց ծիրանագույն զգեստ։ Գույնի ընրությունը կարող է կախված լինել նաև ձեր մազերի գույնից՝ շամպայնի գույնը սազում է շիկահերներին, սևահերներին՝ բաց մանուշակագույնն ու փղոսկրի գույնը։
2․ Երկարությունը
Բոլորը նախընտրում են երկար զգեստ, սակայն դա մի շարք խնդիրների պատճառ է դառնում։ Եթե գեղեցիկ ոտքեր ունեք, կարող եք ընտրել ծնկներին հասնող զգեստ։
Քողը նույնպես կարևոր բաղադրիչ է։ Այն կարող է որոշ անհարմարություններ պատճառել, բայց դրա պատճառով հրաժարվել քողի գեղեցկությունից չարժե։
Շարունակությունը` այստեղ: