Ամուսնության առաջարկը, սովորաբար, արվում է բավական ռոմանտիկ մթնոլորտում և, ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին, բացառություն չէ նաև Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Ջոզեֆ Գոնսալեսի դեպքը։
Բրիտանական պարբերականը գրում է, որ ամուսնության առաջարկն անմոռանալի դարձնելու համար տղամարդը երկար սպասված խոսքերն ասել է երկնքում՝ 228մ բարձրության վրա։
Ջոզեֆը բարձրացել է Սան Ֆրանցիսկոյի հանրահայտ «Ոսկե կամուրջներ» կամրջի վրա։ Նախօրեին նա հրավիրել է ընկերուհուն զբոսանքի։ Աղջիկը, «ոչինչ չկասկածելով», ընդունել է սիրելիի առաջարկը, և երբ հաջորդ օրը նրանք բարձրացել են կամրջի վրա, տղան ծնկի է իջել ու տվել այդքան սպասված հարցը։
Սիրելիի անսպասելի ու ռոմանտիկ քայլից հուզված՝ Ջորդանը սկսել է արտասվել։