Վիկտորյա և Դեյվիդ Բեքհեմների որդին կամուսնանա միլիարդատիրոջ դստեր հետ: Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է փեսայի մայրը: 21-ամյա Բրուքլինը մի քանի շաբաթ առաջ առաջարկություն արեց Նիկոլ Փելթցին, որը նրանից չորս տարով մեծ է:
«Մենք ձեզ այնքան շատ ենք սիրում»,- գրել է Վիկտորյա Բեքհեմը: Նա զույգին սիրո և երջանկություն բազում տարիներ մաղթեց: Հայտնի է, որ զույգը միասին է արդեն յոթ ամիս:
Նշենք, որ աղջկա հայրը ամերիկացի գործարար և Trian Fund Management-ի հիմնադիր Նելսոն Փելթցն է: Հարսնացուն ինքը՝ դերասաուհի է: Նա արդեն հասցրել է նկարահանվել հոլիվուդյան մի շարք ֆիլմերում: