«Ունիվեր» հեռուստասերիալի աստղ Աննա Խիլկեւիչը հազվադեպ է կիսվում երեխաների՝ Արիանայի եւ Մաշայի լուսանկարներով ու նրանց մասնակցությամբ տեսանյութերով։ Աննայի Instagram-ի հետեւորդները հաճախ են խնդրել ցուցադրել փոքրիկների լուսանկարները, սակայն դերասանուհին անկոտրուն էր՝ հատկապես Մաշայի հարցում։ Սակայն Խիլկեւիչը թուլացել է եւ կիսվել տեսանյութով։

«Հայկական գենն իրեն արեց: Իսկ հայացքը լրիվ քոնն է՝ խորաթափանց»,- գրել է դերասանուհին՝ դիմելով իր ամուսնուն՝ Արթուր Վոլկովին (Մարտիրոսյան):

Տեսանյութում Արիաննան, Մաշան եւ իրենց աստղային մայրիկը ծովահենի կերպարում են։ Շատ հետաքրքիր է ստացվել։

«Ինչ սիրուն են ձեր երեխաները։ Այնքան նման են ձեզ», «Մաշան ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է կատարվում», «Ես արդեն 500 անգամ այն դիտել եմ»,- այսպիսի մեկնաբանություններ են գրել հետեւորդները։