Շվեյցարիայում 18-ամյա ներկարար Ֆեննի Շլեթերի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ներկի տարաները բեռնատար մեքենայի մեջ տեղադրելիս երիտասարդ կինը պայթյուն է լսել, հայտնում է Tert.am-ը՝ հղում տալով Business Insider-ին:
Վերջինս քիմիական նյութի հոտ է զգացել և նկատել է, որ իր աշխատանքային տաբատն այրվում է: Պարզվել է, նրա Samsung Galaxy S3 սմարթֆոնն այրվել է գրպանում:
Նրան հաջողվել է փրկվել իր ղեկավարի օգնությամբ, ով մոտակայքում է եղել: Այրվածքի հետևանքով վնասվել է նրա ազդրը, տեղեկացնում է աղբյուրը: