Մենք կարող ենք ավելի երջանիկ լինել, և դրա համար շատ քիչ բան է հարկավոր՝ ժպտալ, կիսվել մտերիմների հետ, բավականաչափ քնել, ունենալ շատ լավ ընկերներ, սիրել, եկեղեցի հաճախել և ինչ-որ նոր բան փորձել։ Հոգեբանների կարծիքով՝ ավելի երջանիկ լինելու համար պետք է առաջին հերթին դա շատ ցանկանալ, գրում է Tert.am-ը՝ հղում տալով vestifinance.ru-ին։
Վերլուծելով մի շարք հարցումներ և հետազոտություններ՝ Business Insider-ը կազմել է 13 «երջանիկ» խորհուրդների ցանկը.
1. Ծախսեք գումարներ ուրիշների համար
Ծախսելով գումարներն ուրիշների համար՝ դուք ձեզ ավելի երջանիկ եք զգում։ Գիտնականները պարզաբանում են, որ «ամենաերջանիկ մարդիկ եղել են ամենամեծ նվիրատուները՝ անկախ սեփական եկամտի չափից»։ Նրանք միշտ էլ իրենց ավելի երջանիկ են զգացել, երբ զոհաբերել են միջոցներ բարեգործական նպատակներով կամ պարզապես օգնել են մտերիմներին։
2. Հիշեք դրական իրադարձություններ
Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Մարտին Սելիգմանը վստահ է, որ այն մարդիկ, ովքեր յուրաքանչյուր երեկո հիշում են օրվա ընթացքում տեղի ունեցած 3 հաճելի իրադարձություն, իրենց ավելի երջանիկ են զգում։ Ցուցակում կարող են լինել ամենաաննշան դեպքերը, ինչպես, օրինակ, անծանոթի ժպիտը։
3. Ինչ-որ նոր բան փորձեք
Մարդիկ, ովքեր պատրաստ են արկածների, սիրում են նորություններ և դեմ չեն հրաժարվել առօրյա խնդիրներից, սովորաբար, շատ երջանիկ են։ Բացի այդ, նոր բաներ փորձելիս դուք վարժեցնում եք ուղեղը և զարգացնում ինտելեկտուալ ունակությունները։
4. Հետաձգեք հաճույքը
Հաճելի զբաղմունքի նախազգացումը ձեզ ավելի երջանիկ է դարձնում, ինչը բացատրվում է հիմնականում մարդու էությամբ, կարծում են հոգեբանները։ Համեղ ընթրիքի կամ հետաքրքիր ֆիլմի դիտման սպասումը երջանիկ զգալու միջոցներ են։
5. Շրջապատեք ձեզ կապույտ գույնով
Սյուսեքս համալսարանի հետազոտողներն ապացուցել են, որ երկնագույնը «մեծացնում է ինքնավստահությունը, իջեցնում սթրեսը և ամրապնդում դրական հույզերը»։
6. Ձեր առջև նպատակ դրեք
Հոգեբանները վստահեցնում են, որ մարդիկ, ովքեր իրենց առաջ նպատակ են դնում, ավելի երջանիկ են։ Նպատակին ձգտելն օգնում է պայքարել բացասական հույզերի դեմ։
7. Դադարեք պաշտպանել ձեր տեսակետը
Դիպակ Չոպրան վստահ է, որ չեզոքության պահպանումը երջանիկ լինելու լավագույն միջոցն է։ «Դուք կարող եք պահպանել ձեր հոգեբանական էներգիայի 99%-ը և ձեզ ավելի երջանիկ զգալ, եթե դադարեք պաշտպանել ձեր տեսակետը»,- գրում է Չոպրան։
8. Եկեղեցի հաճախեք
Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ մարդիկ, ովքեր պարբերաբար հաճախում են եկեղեցի, իրենց ավելի երջանիկ են համարում և ավելի բավարարված կյանքից, քան նրանք, ովքեր հավատացյալ չեն։
9. Քնեք օրական առնվազն 6 ժամ
Վեց ժամ և 15 րոպե անդադար քունը պարտադիր է երջանիկ մարդկանց համար։ 18-65 տարեկանների շրջանում անցկացված հարցման ընթացքում մարդիկ գնահատել են իրենց երջանկությունը 1-5 բալանոց սանդղակով։ Նրանք, ովքեր քնել են առնվազն 6 ժամ 15 րոպե, ամենաերջանիկն են եղել։
10. Աշխատանքի գնալու ճանապարհը պետք է տևի 20 րոպեից ոչ ավելի
Համաձայն բրիտանական հետազոտության՝ երջանիկ մարդիկ ճանապարհի վրա 20 րոպեից ավել չեն ծախսում։ Գիտնականները վստահեցնում են, որ ճանապարհի երկարությունը բացասաբար է անդրադառնում առողջության վրա։
11. Փորձեք ունենալ առնվազն 10 ընկեր
Մարդիկ, ովքեր ունեն 10 լավ ընկեր, ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր ունեն 5 կամ ավելի քիչ ընկերներ։
12. Ձևացրեք, թե երջանիկ եք, քանի դեռ այն ձեզ չի հասել
Դա կարող է բավականին բարդ թվալ, սակայն երբ դուք ձեզ պահում եք այնպես, կարծես ոչինչ չի եղել, այն դեպքում, երբ շատ տխուր եք, դա իսկապես օգնում է ավելի լավ ինքնազգացողություն ունենալ։ Որոշ հետազոտություններ հաստատում են, որ նույնիսկ սովորական ժպիտն օգնում է հաղթահարել տխրությունը և տրամադրվել խնդիրների արդյունավետ լուծմանը։
13. Դուք երջանիկ եք, երբ սիրում եք
Մտերիմների հետ մեր հարաբերություններն ուղղակիորեն ազդում են մեր երջանկության աստիճանի վրա։ Սիրահարված մարդիկ, որպես կանոն, հավատում են, որ իրենք ամենաերջանիկն են։