Tert.am-ը գրում է.

 

Business Insider-ը ներկայացրել է Երկիր մոլորակի ամենագեղեցիկ վայրերը, որոնք հայտնվել են Lonely Planet պորտալի «Գեղեցիկ աշխարհ» նոր գրքում:


Գրքում, որում տեղ են գտել ճանապարհորդների կողմից աշխարհի տարբեր վայրերում արված 200 լուսանկարներ, ներառում է այնպիսի վայրեր, ինչպիսիք են ԱՄՆ-ի Յուտա նահանգի «Բրայս կանյոն» ազգային պարկը, Չինաստանի հսկա բրնձի դաշտերն ու այլ հետաքրքրական վայրեր:

 

Սոճիները՝ Յուտա նահանգի «Բրայս Կանյոն» ազգային պարկում, որտեղ գետի ջուրը սառչելով և տաքանալով աստիճանաբար ընդարձակվել է՝ իրարից բաժանելով ժայռաբեկորները և 60 մետր բարձրությամբ  ծառուղիներ ստեղծելով:

 

 

Հազարավոր լապտերներ «լողում են» գիշերային երկնքում թաիլանդական լույսի փառատոնի ընթացքում, որը տեղի է ունենում լիալուսնի ժամանակ նոյեմբերին:

 

Լոնդոնի խորհրդարանի, Բիգ Բենի և Վեստմինտերյան կամրջի պանորամային տեսքը՝ Թեմզա գետի երկայնքով մթնշաղի ժամանակ:

 

 

Նյու Յորքի բազմաթիվ շենքերի գիշերային տեսարանը՝ Empire State աշտարակից:

 

Շարունակությունը՝ այստեղ: