Tert.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ տղամարդիկ և կանայք հակված են սիրային հարաբերություններ հաստատել ու ընտանիք ստեղծել գեղեցիկ արտաքինով մարդկանց հետ՝ նրանց համարելով սեքսուալ։ Սակայն նրանց համար, ովքեր այդքան էլ գրավիչ չեն կամ այդպես են կարծում, Business Inider կայքն առաջարկում է իրավիճակն արագ շտկելու 4 տարբերակ։
1. Ճերմակափայլ ժպիտ
Մարդիկ անկարող են անտարբեր մնալ գեղեցիկ ժպիտ ունեցող կանանց ու տղամարդկանց հանդեպ։ Սակայն որպեսզի այդ ժպիտն էլ ավելի արդյունավետ լինի, հարկավոր է, որ ատամներն առողջ ու ճերմակ լինեն։ Բրիտանացի հետազոտողների կարծիքով, ճերմակափայլ ժպիտով մարդիկ անդիմադրելի են հակառակ սեռի համար։
2. Կարմիր կրեք
Կարմիրն ընկալվում է որպես սիրո ու կրքի խորհրդանիշ, իսկ այդ գույնի էֆեկտը բազմիցս ուսումնասիրվել է հետազոտողների կողմից։ Պարզվում է, որ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ ավելի լավ են տրամադրվում հակառակ սեռի նկատմամբ, եթե նրանք կարմիր հագուստ են կրում։ Հատկապես կանանց կողմից այդ գույնն ընկալվում է որպես հզորության ու կնոջը ֆինանսապես ապահովելու կարողության խորհրդանիշ։ Իսկ տղամարդկանց դեպքում գույնը մտազուգորդվում է կնոջ գրավչության հետ։
Շարունակությունը՝ այստեղ: