Business Insider պարբերականը հետաքրքիր հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես կարելի է ավելի երջանիկ կյանք վարել՝ 10 պարզ քայլերին հետևելով։
Պարբերականը նկատում է, որ, թեև երջանկությունը կախված է տվյալ անձի գեներից ու մասամբ էլ ճակատագրից, այնուհանդերձ ստորև ներկայացված քայլերն իրակացնելու դեպքում երջանիկ կյանքն ինչ-որ չափով ապահովված կլինի։
1. Երախտագետ եղե՛ք.
Երախտագիտության զգացումն այնքան հզոր է, որ մարդուն անմիջապես կարող է ստիպել երջանկության զգացում ապրել։ Այն ստիպում է ինքներդ Ձեզ ավելի լավ մարդ զգալ, ինչպես նաև նպաստել, որպեսզի մարդիկ հաճույքով շփվեն Ձեզ հետ։
2. Զբաղվե՛ք նրանով, ինչը Ձեզ մոտ ամենից լավ է ստացվում.
Եթե զբաղվեք նրանով, ինչը Ձեզ մոտ շատ լավ է ստացվում, ապա բացի ուրախության և բավարարվածության զգացումից, դա կստիպի Ձեզ բարձրացնել սեփական ինքնագնահատականը, ինչը երջանիկ զգալու ևս մի առիթ է։
3. Հնարավորինս շատ ժամանակ անցկացրե՛ք նրանց հետ, ում սիրում եք.
Ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր սոցիալական ամուր կապեր ունեն։ Իսկ սիրելիների հետ շփումը երջանկության զգացումի գրավականներից մեկն է։
4. Հիշե՛ք, փողը լավ բան է, սակայն դրանից ավելի լավ բաներ էլ կան.
Գումարն, անշուշտ, մեծ «զորություն» ունի, սակայն մասնագետների պնդմամբ, այն մինիմալ ազդեցություն է ունենում մարդու մոտ երջանկության զգացման առաջացման վրա։ Ավելի շատ գումար ունենալու անդադար մտքերը կարող են բացասական ազդեցություն ունենալ մարդու վրա։
5. Նախընտրե՛ք տալ, ոչ թե վերցնել.
Իրանկանում ինչ-որ բան տալն ավելի հաճելի է և ավելի շատ դրական զգացմունքներ է պարգևում տվյալ անձին, քան ստանալը։
6. Քնելուց առաջ վերլուծեք անցած օրն ու թղթի վրա գրեք այդ ընթացքում Ձեզ հետ պատահած ամենաերջանիկ պահերը։
7. Պայքարե՛ք.
Սովորաբար մարդիկ անում են այն, ինչը հեշտ է, այլ ոչ թե այն ինչն իրենց իրոք հաճույք է պատճառում։ Ավելի համառ ու սկզբունքային եղեք, պայքարե՛ք։ Նման ճանապարհով ունեցած ձեռքբերումները նպաստում են Ձեր ինքնագնահատականի բարձրացմանը։
8. Պահպանե՛ք լավատեսությունն անգամ ամենավատ իրավիճակներում.
Անվիճելի փաստ է, որ լավատեսությունը երջանության բանալին է։ Նման խառնվածքով մարդիկ ավելի մեծ հաջողություների են հասնում անձնական և աշխատանքային բնագավառներում։
9. Քնե՛ք.
Մասնագետները պնդում են, որ երջանիկ զգալու համար մարդը պետք է անպայման նորմալ քնի, քանի որ կիսատ մնացած քունը մարդուն նյարդային և կատաղած է դարձնում։
10. Խուսափե՛ք կյանքի ընթացքում ամենահաճախ հնչող ափսոսանքներից.
Աշխատեք հնարավորինս զերծ մնալ նմանատիպ ափսոսանքներից՝ կցանկանայի քաջություն ունենալ կյանքս ապրել այնպես, ինչպես ինքս կցանկանայի։
Կցանկանայի այսքան շատ չաշխատել,
Կցանկանայի քաջություն ունենալ արտահայելու զգացմունքերս,
Կցանկանայի հաճախակի շփվել ընկերներիս հետ։