Ճիշտ լողազգեստ ընտրելը հեշտ բան չէ: Պետք է հաշվի առնել կազմվածքի առաձնահատկությունները, լողազգեստի հարմարություններն ու անհարմարությունները և, իհարկե, նորաձևության միտումները: Այս ամառ նորաձև են ամենատարբեր լողազգեստներ. փոքրիկ սեքսուալ բիկինիներից մինչև փակ խելամիտ մոնոկինիներ: Առաջարկում եմ ձեզ լողազգեստների 10 տեսակ, որոնք շատ նորաձև են այս ամառ:
Լայն բացվածքով մոնոկինի
Չնայած այսպիսի լողազգեստով անհնար է հավասարաչափ արևայրուք ստանալ, սակայն եթե ընտրեք հենց այս լողազգեստի տեսակը, ապա կլինեք լողափի ամենաոճային հանգստացողը:
Ծաղկային պրինտով լողազգեստ
Ծաղկային պրինտն ընդհանրապես այս տարվա ամենանորաձև միտումներից է, ինչը վերաբերում է նաև լողազգեստներին:
Տանկինի
Սա լողազգեստի տեսակ է, որտեղ կրծքկալի փոխարեն օգտագործվում է երկար թոփ: Սա շատ հարմար է հատկապես լողափային խնջույքների համար. չէ՞ որ կարելի է լողազգեստի վրայից հագնել երկար կիսաշրջազգեստ և վայելել երեկոն:
Գրաֆիկական պրինտով լողազգեստ
Սև-սպիտակ գծերը, վանդակներն ու երկրաչափական մարմինները նույնպես իջել են նորաձևության հարթակից լողափ և շատ արդիական են այս ամառ:
Ռետրո ոճի ներքնազգեստ
«Մեծն Գեթսբի» ֆիլմը, որ նախորդ ամիս ցնցել է կինոդահլիճները, իր ազդեցությունն է թողել նաև լողազգեստների նորաձևության վրա. կրկին արդիական են մի քանի տասնամյակ առաջ նորաձև բարձր մեջքով լողազգեստները:
Դեղին լողազգեստ
Դեղինն իդեալական տարբերակ է լողազգեստի համար: Ամենաարևային և տաք այս երանգն ընդգծում է արևարյուքն ու գեղեցիկ համադրություն է ստեղծում այս սեզոնի մյուս ոճային գույների հետ:
Մոնոկինի
Առաջին անգամ երկար տարիների ընթացքում մոնոկինին ավելի նորաձև է, քան բիկինին: Վառ գույնի միացյալ լողազգեստն այս ամռան ամենաթեժ նորությունն է լինելու լողափին:
Բանդաժային լողազգեստ
Ամուր բանդաժային լողազգեստը լավագույն տարբերակը չի լողալու համար, սակայն այն հիանալի կնայվի լողավազանի մոտ կազմակերպվող խնջույքին: Ամուր կտորը շտկում է կազմվածքը և ընդգծում դրա առավելությունները:
Մետալիկ էֆեկտով լողազգեստ
Այս տարի ոճային մետալիկ էֆեկտով լողազգեստը շատ ազդեցիկ և անսովոր տեսք կհաղորդի ձեզ:
Սպորտային լողազգեստ
Լողազգեստի սպորտային մոդելը հարմար է թե՛ լողափին, թե՛ պարապմունքներին: Հատկապես արդիական են մի քանի գույնի համադրությամբ լողազգեստները:
Մաղթում եմ ձեզ ուրախ և հագեցած հանգիստ՝ անկախ լողազգեստի մոդելից:
Հեղինակ՝ Mari love