Ողջույն, իմ գեղեցկուհիներ: Ես վստահ եմ` ձեզանից յուրաքանչյուրը գիտի, որ տարվա ամեն եղանակ թելադրում է իր գույները, և դա վերաբերում է թե’ հագուստին, թե’ վարսահարդարմանն ու թե’ դիմահարդարմանը: Հենց վերջինիս էլ այսօր կանդրադառնամ:

 

Շրթներկը դիմահարդարման ամենաանհրաժեշտ պարագաներից է, և եթե մյուս պարագաները կարող են բացակայել շպարից, ապա շրթներկի դեպքում դա անթույլատրելի է: FashionYan.com-ը ներկայացնում է շրթներկի ամենանորաձև գույները` այս ամռան համար:

 

Եվ այսպես, այս ամռան ամենաթրենդային գույներից է վառ կարմիրը` իր բոլոր երանգներով:

 

Շարունակում են թրենդային մնալ սալորագույն ու բալագույն շրթներկերը:

 

2015-ի ամռան նորություններից է վառ, արտահայտիչ վարդագույն շրթներկը:

 

Նարնջագույն շրթներկը նույնպես արդիական է այս սեզոնին:

 

Եվ, իհարկե, նուդ ոճի` անգույն, բաց շագանակագույն և բեժ շրթներկերը:

 

 

 

Աղբյուրը՝ FashionYan.com