Cartier հայտնի ոսկերչական տունը ներկայացրել է L’Odyssée de Cartier զարդերի 2013-ի աշնանային հավաքածուն, որոնցում մեծ տեղ է հատկացրել կոնյակի գույն ունեցող ադամանդին: Նոր հավաքածուն ստեղծելիս դիզայներներին ոգեշնչել է Հոմերոսի «Ոդիսական» ստեղծագործությունը, նշում է Luxlux.net-ը:

Հավաքածուի մեջ ընդգրկված միակ վզնոցը զարդարված է սպիտակ և կոնյակագույն ադամանդներով, ռուբինով, ինչպես նաև խոշոր որձաքարով: Հավաքածուի զարդերը ստեղծելիս Cartier-ի դիզայներները օգտագործել են նարնջագույն նռնաքար, օբսիդիան և ադամանդներ, որոնցով զարդարել են ականջօղերը, մատանիներն ու թևնոցները:

Վզնոցի և մյուս զարդերի դիզայնում գերիշխում են աֆրիկյան մոտիվները, որոնք ընդգծվում են ադամանդի նախշերով: