Շատերն են սիրում հզոր և արագընթաց մեքենաներ: Տեխնիկական զարգացվածության այս դարում, երբ ամեն օր մի նոր հայտանգործություն է արվում արագընթաց մեքենա կոչման համար բավական թեժ պայքար է գնում: Ավտոարտադրողները պայքարում են ամեն մի ձիաուժի և կմ արագության համար:
Slaq.am-ը կազմել է աշխարհում ամենարագընթաց մեքենաների թոփ տասնյակը:
10-րդ տեղում է Ferrari Enzo-ն է, որի առավելագույն արագությունը 350 կմ/ժ-ն է:
9-րդ հորիզոնականը զբաղեցնում է Lamborghini Aventador LP700-ը: ԱՅն նույնպես առավելագույնը զարգացնում է 350 կմ/ժ արագություն, սակայն շարժիչի աշխատանքային ծավալի հաշվին նա գերազանցում է Ferrari Enzo-ին:
8-րդ հորիզոնականը զբաղեցնում է McLaren F1-ը, որը զարգացնում է 390 կմ/ժ արագություն:
7-րդ հորիզոնականը զբաղեցնում է Saleen S7, որը զարգացնում է 397 կմ/ժ արագություն:
6-րդ հորիզոնականը զբաղեցնում է Koenigsegg CCXR-ը, որի առավելագույն արագությունը հասնում է 402կմ/ժ-ի:
5-րդը SSC Ultimate Aero TT-ն է, որի առավելագույն արագությունը հասնում է 412կմ/ժա-ի:
4-րդ հորիզոնականում է Bugatti Veyron Super Sport-ը, որը իր շարժիչից «քամում» է 431կմ/ժ արագություն:
3-ր հորիզոնականը Koenigsegg Agera 2013 R-ն, որի արագությունը հանսումէ աննկարագրելի 453կմ/ժ-ի:
2-րդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է Hennessey Venom GT 2013-ը, որի արագությունը հասնում է 422կմ/ժ-ի: Այս հորիզոնականում այն հայտնվել է իր անհաղթահարելի հնարավորության շնորհիվ 0-300կմ/ժ արագության մեքենան հասնում է 13.63 վարկյանում:
1-ին հորիզոնականում է SSC Tuatara-ն, որը զարգացնում է 443կմժժ արագություն, սակայն 100կմ/ժ արագության հանսում է 2.5 վարկյանում: