Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ, ավելի լեցուն ու ուրախ է, քան նրանց ամուսնացած ընկերուհիների: Հետազոտողները, նշելով այդ բոլոր առավելությունները, սահմանել են դեպրեսիայի բացակայության և լավ տրամադրության չորս հիմնական պատճառներ: Եվ այսպես.
Փողի խնայողություն: Անհրաժեշտություն չկա ամուսնուն, սկեսուրին և մնացած բարեկամներին նվերներ առնելու համար գումար ծախսել: Չամուսնացած աղջիկն իր վաստակածը հաճույքով է ծախսում իր և սիրելի մարդկանց վրա:
Տնային ազատ ժամանակ: Կարիք չկա նախաճաշ, ճաշ և ընթրիք պատրաստել, լվացք և արդուկ անել երեխաների և ամուսնու համար:
Շփման և ոճի ազատություն: Առանց ամուսնու կարծիքը հարցնելու, կինը կարող է հագնել այն, ինչ իրեն է դուր գալիս, սրտի ուզածի չափ զվարճանալ ընկերուհիների հետ, առանց մտահոգվելու, թե ուշ կհասնի տուն և ստիպված կլինի բացատրություններ տալ:
Եվ, վերջապես, չամուսնացած կանայք հնարավորություն և ժամանակ ունեն զբաղվել իրենցով. բարձրացնել կրթական մակարդակը, զբաղվել սիրած հոբբիով, կարդալ, ճամփորդել և նորանոր մարդկանց հետ ծանոթանալ: