Գիտնականները մեկ անգամ չէ, որ խոսել են ամուսնության օգտակարության մասին: Սակայն միշտ այս հարցը ավելի շատ շոշափվել է տղամարդկանց տեսանկյունից, սակայն վերջերս բրիտանացի բժիշկները հետաքրքրվել են առողջություն-ամուսնություն կապով նաև կանանց դիրքերից:
Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում, ամուսնացածների սրտային նոպաների թիվն ավելի նվազ է, քան նրանց մոտ, ովքեր միայնակ են:
10 տարվա ընթացքում հետազոտողները գրանցել են 15330 դեպք սրտային նոպաների կամ անկայուն ստենոկարդիայի: Նման դեպքերի ճնշող մեծամասնությունը պատահել է ոչ ամուսնացածների հետ: Բացի դրանից, նրանք, ովքեր հիվանդության արդյունքում մահացել են, հիմնականում եղել են չամուսնացած մարդիկ:
Ամուսնությունը սոցիալական աջակցություն է, որը զույգերը ցուցաբերում են միմյանց հանդեպ: Կայուն ընտանեկան կյանքը, վստահությունը, սիրելիի քաջալերումներն ու օգնությունը կարող են փրկել կնոջը սրտային հիվանդություններից: