Միլանում Dolce & Gabbana-ի գարուն – ամառ 2014 տղամարդկանց հավաքածուի ցուցադրությունը «փչացրել է» մերկ տղամարդը, ով պոդիում է դուրս եկել ընդամենը կարմիր կոշիկով, հայտնում է Tert.am-ը՝ հղում կատարելով Daily Mail-ին:

Այս տեսարանին, ի թիվս այլ մեծանուն հյուրերի, ականատես է եղել նաև «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին:

Թռչկոտելուց բացի տղամարդը գոռգոռացել է ներկաների վրա և ի նշան հաղթանակի՝ բարձրացրել ձեռքը, երբ նրան արդեն «զսպել են» անվտանգության աշխատակիցները: Տղամարդու անունը և ակցիայի դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Ի դեպ, այս շաբաթ նույն Միլանի դատարանը հայտնի դուետին 20 ամսվա ազատազրկման էր դատապարտել՝ 1 մլրդ եվրոյի հարկից խուսափելու համար: