Ի՞նչ են խոսում. «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Էմմկային մարմնավորող Լիկա Սալմանյանն ու երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանն ընկերություն են անում:
Իրականում. վերջին շրջանում լուրեր են տարածվել, որ սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանն ու Ռիչարդ Մադլենյանն ընկերություն են անում: Ընթերցողների հետաքրքրությունը բավարարելու համար այս մասին նախ խոսեցինք Լիկայի հետ, ով ոչ հերքեց, ոչ հաստատեց շրջանառվող լուրերի իսկությունը: esyes.am-ի հարցին ի պատասխան' նա ասաց. «Ըըըը, այսպես պատասխանեմ. ընդհանրապես չեմ սիրում խոսել անձնականիս մասին և կարծում եմ, որ ընթերցողներին չի վերաբերում իմ անձնականը. դա իմն է,- ասաց Երևանի պետական բժշկական քոլեջի ուսանող Լիկան և ավելացրեց,- նույնիսկ եթե նման բան լիներ, դա կլիներ միայն իմը»:
17-ամյա Լիկայի խոսքերով' Ռիչարդին արդեն չորս ամիս է' ճանաչում է. «Գուցե մեզ միասին են տեսել, որովհետև մտերիմ ենք: Սակայն չեմ ուզում խոսել Ռիչարդի, իսկ անձնականիս մասին' առավել ևս»:
Իր և Լիկայի հնարավոր ընկերության մասին խոսելիս Ռիչարդը ևս պնդեց, որ երբեք չի խոսում անձնական կյանքի մասին: «Չեմ կարող ասել, թե որտեղից են տարածվել նման խոսակցությունները, որովհետև միշտ էլ լուրերը կան. դրա համար էլ ովորաբար գերադասում եմ չխոսել,- ասաց երգերի հեղինակ Ռիչարդն ու հավելեց,- իսկ մնացած ինֆորմացիաները թող չբացահայտված մնան»:
Լուրը ճշտեց Արևիկ Իսաջանյանը