Esem.am-ը գրում է.

 

Ի՞նչ են խոսում. դերասան Արսեն Լևոնյանը բաժանվել է Արև Զորիկյանից և այժմ ընկերություն է անում գործընկերուհու՝ Ժաննա Բուտուլյանի հետ:

 

Իրականում. որոշ ժամանակ առաջ ESem.am-ը պատմել էր դերասան Արսեն Լևոնյանի և մասնագիտությամբ լեզվաբան Արև Զորիկյանի հարաբերությունների մասին: Սակայն վերջերս խոսակցություններ տարածվեցին, թե զույգը բաժանվել է: Հավատարիմ մնալով միայն ճշտված լուրեր հաղորդելու սկզբունքին՝ ESem.am-ը զրուցեց դերասանի հետ: «Այո, մենք բաժանվել ենք»,- հակիրճ պատասխանեց Արսենը:

 

 

 

 

Արևից բաժանվելու խոսակցությունը, սակայն, Արսենի անվան շուրջ պտտվող միակ ասեկոսեն չէ: Մեր ընթերցողներից ստացած նամակների համաձայն՝ վերջին շրջանում Երևանի կենտրոնում Արսենին հաճախ են տեսնում սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանի ուղեկցությամբ, ավելին, նրանց տեսել են ձեռք ձեռքի տված: Հարցին՝ նա այժմ սիրավե՞պ ունի Ժաննայի հետ, դերասանը պատասխանեց. «Չէ, էնպես է, որ մենք շատ մտերիմ ընկերներ ենք»: Ինչ վերաբերում է ESem.am-ի ընթերցողների պնդմանը, թե նրանց տեսել են ձեռք ձեռքի տված, դերասանը պատասխանեց. «Մեզ՝ Կենտրոնում բնակվողներիս (ես, Ժաննան ու իմ ընկերներից շատերը Կենտրոնում են ապրում), շատ հաճախ կարելի է տեսնել Կենտրոնում զբոսնելիս: Սակայն դա առիթ չի հանդիսանում ինչ-որ մի բան մտածելու»:

 

 

 

 

Ժաննա Բուտուլյանն էլ ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ  նկարահանումներից հետո եղել են դեպքեր, որ մի քանի հոգով երկար մնան դրսում, սակայն չի եղել դեպք, որ ինքն ու Արսենը երկուսով գնան զբեսնելու: «Ինձ հետաքրքիր է՝ մարդիկ ինչպե՞ս են տեսել մեզ ձեռք ձեռքի տված, եթե նման բան չի եղել»,- ասաց այժմ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում նկարահանվող Ժաննան: Սերիալային դերասանուհին նշեց, որ Արսենի հետ շատ լավ հարաբերություններ ունի. գործընկերներ են:  «Արսենը շատ լավ տղա է՝ հաճելի, կարդացած, զարգացած: Եթե նման բան լիներ, ես չէի հերքի, քանի որ թաքցնելու ոչինչ չունեմ: Չեմ կարծում՝ թե դա բացասական կանդրադառնար անվանս վրա»,- եզրափակեց Ժաննան:

 


ESem.am