Ի՞նչ են խոսում. դիջեյ Սերժոն և երգչուհի Էմմին ընկերություն են անում:
Իրականում. համացանցում այսօր տեղեկություն է տարածվել, թե դիջեյ Սերժոն և երգչուհի Էմմին ընկերություն են անում: Ըստ այդ լուրերի` թեև նրանք միասին չեն ներկայանում միջոցառումներին, արդեն մի քանի է, ինչ միասին են:
Տարածված լուրերի իսկությունը պարզելու համար ESem.am-ը զրուցեց Սերժոյի հետ: «Նման բան չկա. Էմմիի հետ վաղուց ենք շատ մտերիմ, շատ լավ հարաբերություններ ունենք, սակայն ճիշտ չէ, որ ընկերություն ենք անում, այն էլ թաքուն… դա հաստատ չէ»,- ասաց Սերժոն:
Ինչ վերաբերում է Սերժոյի` ամուսնանալու ցանկությանը, դիջեյը ESem.am-ին ասաց, որ ամուսնության ցանկություն ունի` հաշվի առնելով իր տարիքը: «24, 25, 26 տարեկանում դու ավելի շատ մտածում ես կարիերայի մասին, իսկ 30-ում սկսում ես մտածել նաև ամուսնության, ընտանիք կազմելու մասին, սակայն դա չի նշանակում, որ ես հիմա պատրաստվում եմ ամուսնանալ»,- ասաց նա և հավելեց, որ ընտրյալ չունի, գաղտնի հարաբերություններ` առավել ևս:
Նշենք, որ մոտ երկու տարի առաջ Էմմին հայտնել է, որ ընկեր ունի, սակայն գաղտնի է պահում նրա ով լինելը: