Մատանիները մեր առօրյա արդուզարդի մասն են կազմում: Սակայն քչերս ենք ուշադրություն դարձնում այն փաստին, թե որ մատին ենք մատանին դնում:

Դեռևս միջնադարում մատին դրված մատանին բնորոշում էր անձի պատկանելիությունը որևէ դասին: Օրինակ' բութ մատին մատանի դնում էին առևտրականները: Միջնամատին մատանի դնողները համարվում էին աղքատ մտավորականների դասին պատկանող (հիմնականում դնում էին ուսանողները): Մատնեմատը համարվում է սիրո մատ: Հին ժամանակներում ամուսնական մատանիները նույնիսկ բութ մատին էին դնում: Մեր օրերում ամուսնական մատանին դնում են միջնամատին: Սա այն մատն է, որտեղով յուրահատուկ նյարդ կամ արյունատար անոթ է կապվում ուղիղ սրտի հետ:

Ժամանակակից հոգեբանները կարծում են, որ հաշվի առնելով, թե որ մատին է մարդ նախնտրում կրել մատանին, կարելի է դատել նրա բնավորության մասին: Այսպիսով'

1.Բթամատը զարդարող մատանի շատ քիչ է հանդիպում: Այսպիսի մարդը ցանկանում է առանձնանալ ամբոխից, տարբերվել բոլորից, լինել յուրօրինակ և անկրկնելի: Մատանին ուժեղացնում է անհատականությունը, էներգիան, զարգացնում է տրամաբանական մտածողություն, սակայն թուլացնում է կամքը: Նրանց հիմնական նպատակը ցանկացած ձևով ինքնահաստատվելն է:

2.Ցուցամատին մատանի կրող անձը համարվում է ինքնահավան: Ավելի եսակենտրոն անձինք են, որոնք շատ են սիրում ճանաչում, փառք, իշխանություն, նրանք սովորաբար իրենց շրջապատում լիդերներ են համարվում:

3.Միջնամատին մատանի են կրում այն անձինք, ովքեր ավելի շատ կարևորում են հոգևոր արժեքները: Նրանց հիմնական առանձնահատկություներից են խորը նվիրվածությունը, հավատարմությունը, խոհեմությունն ու ուշիմությունը:

4.Մատնեմատն անմիջապես կապված է երջանկության, արվեստի և ճանաչման հետ: Մարդու ստեղծարար կարողությունները, գեղեցիկի նկատմամբ սերն ու հիացմունքը ուժեղանում են: Այսպիսի մարդիկ ձգտում են մշտական հաճույքների և ժամանակի հաճելի անցկացմանը: Դրա հետ մեկտեղ համարվում են ռոմատիկ անձնավորություններ: Նրանք օպտիմիստներ են: Եթե կանայք այս մատին ամուսնական մատանու հետ մեկտեղ կրում են նաև մեկ այլ մատանի, դա նշանակում է, որ նրանք ուզում են ամեն կերպ ընդգծել սեփական անձի կարևորությունն ու արտաքին հմայքը:

5.Ճկույթին դրված մատանին բնորոշում է յուրահատուկ մտածողություն, կիրք, նուրբ քմահաճույքներ: Ճկույթին մշտապես առկա մատանին նշան է բնավորության փոփոխականության, ինքնասիրահարվածության: Նաև բնորոշ է հակվածությունը ազարտային խաղերի:

Չափազանց շատ զարդերի առկայությունը բնութագրում է անձի ձգտումն ամեն կերպ իրեն ընդգծելու հասարակության մեջ, ցույց տալու սեփական դիրքը:

Այս բնութագրերը գործում են միայն այն դեպքում, երբ մարդն ընտրությունը կատարում է անգիտակցորեն, այսինքն, երբ այդ զարդը մատին է դնում չիմանալով կամ էլ քանի որ այդպես իրեն դուր է գալիս: