Մարդու պատկանելությունը այս կամ այն խմբին հնարավորություն է տալիս որոշել նրա ով լինելը: Համենայն դեպս այդ են պնդում ճապոնացի հոգեբանները: Նախ մի քանի ընդհանուր տեղեկություններ:
Գոյություն ունի արյան չորս խումբ որոնք ամբողջ աշխարհում նշանակվում են թվային և տառային խորհրդանիշներով' 0 (1) , Ա (2) , Բ (3) , ԱԲ(4 ): Չնայած տարբերությունը մեծ չէ այդ խմբերի միջև, սակայն այն անտեսել չի կարելի, հատկապես երբ խոսքը արյան էրիտոցրիտների և շիճուկների կարևորագույն առանձնահատկությունների մասին է: Արյան այս կամ այն խումբը չի փոխվում ողջ կյանքի ընթացքում: Երեխաները արյան խումբը ժառանգում են ծնողներից: Այդ պատճառով էլ այն հանդիսանում է գլխավոր ապացույցը վիճելի հայրության որոշման հարցում:
Ճապոնական գիտնականների կարծիքով խմբային հատկանիշները և արյան յուրահատուկ գծերը ակներևորեն չեն կանխորոշում մարդու ճակատագիրը, սակայն, անկասկած ազդում են նրա առողջության վրա: Ըստ ճապոնացի գիտնական Պոշիտակե Նոմի' արյան խումբը մեծապես որոշում է մարդու բնավորությունը և յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները :
1–ին Խումբ: Դուք ձգտում եք ղեկավարել: Եթե ձեր առջև որևէ նպատակ դնեք, ապա կպայքարեք մինչև դրան հասնելը: Կարողանում եք ձեր առաջընթացի համար ուղիներ ընտրել: Հավատում եք ձեր ուժին, զուրկ չեք հուզականությունից: Սակայն թուլություններ ևս ունեք: Դուք շատ խանդոտ եք ու անտեղի իրարանցման ենթարկվող, բացի այդ' շատ պարծենկոտ եք ու ցավագին պատվախնդիր :
2-րդ խումբ: Դուք սիրում եք ներդաշնակություն, հանգիստ և կարգուկանոն: Այլ մարդկանց հետ ավելի լավ եք աշխատում: Բացի այդ' զգայուն եք, համբերատար և բարյացակամ: Ձեր թերություններն են համառությունն ու լարվածությունից դուրս գալ չկարողանալը:
3-րդ խումբ: Դուք ձևավորված բացահայտ ու անսքող անհատապաշտ եք, հակված եք վարվել այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս: Հեշտությամբ հարմարվում եք ամեն ինչի, ճկուն եք, երևակայության պակասից չեք տառապում: Սակայն, անկախ լինելու ցանկությունը երբեմն կարող է ավելորդ լինել և վերածվել թուլության:
4-րդ խումբ: Դուք հանգիստ ու հավասարակշռված անձնավորություն եք: Սովորաբար մարդիկ ձեզ սիրում են և ձեզ հետ իրենց լավ են զգում: Դուք կարողանում եք նրանց զբաղեցնել, միաժամանակ շրջապատի նկատմամբ արդարամիտ եք և ձեզ պահում եք' ինչպես հարկն է: Սակայն, երբեմն շատ կտրուկ եք և բացի այդ' երկար տատանումների մեջ եք ընկնում և դժվարությամբ եք որոշումներ կայացնում:
-