Life.panorama.am-ը գրում է.

 

Ամբողջ աշխարհից հավաքված շուրջ 36 000 մասնակիցների օգնությամբ հետազոտություններ կատարած «Heriot-Watt» համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել մեկ ընդհանուր տեսություն, որը թույլ է տալիս մարդու երաժշտական նախասիրությունների միջոցով բացահայտել նրա բնավորության հիմնական գծերը:

Փոփ երաժշտության սիրահարները մեծամասամբ էքստրավերտ են, նրանք աշխատասեր են և բարձր ինքնագնահատական ունեն: Հետազոտողները նշում են, որ փոփ երաժշտության սիրահարներն այնքան էլ ստեղծագործ չեն և բավականին ամաչկոտ են:

Ռեփ և հիփ-հոփ, սիրում եք Սնուփ Դոգ, Էմինեմ և դոկտոր Դռե. չնայած կարծրատիպին, թե ռեփի սիրահարները, որպես կանոն, ագրեսիվ և դաժան են լինում' հետազոտողները նման օրինաչափություն չեմ հայտնաբերել: Ռեփի երկրպագուները ձգտում են ազատության և նույնպես բարձր ինքնագնահատական ունեն:

Քանթրի ոճի երաժշտության սիրահարները, որպես կանոն, շատ աշխատասեր են և հուզականության առումով բավականին հավասարակշռված:

Չնայած ռոք և ծանր մետաղ ժանրերի երաժշտության ագրեսիվությանը' այս ժանրի սիրահարները բավականին նուրբ հոգի ունեն, նրանց խոցելը շատ հեշտ է: Նրանք ինտրովերտ են, հիմնականում ստեղծագործ, սակայն տառապում են ցածր ինքնագնահատականով:

 

Շարունակությունը` այստեղ: