Մեկից ցիտրուսների հոտ է գալիս, իսկ մյուսը սիրում է փայտի հոտը: Պարզվում է' հոտերը բնորոշում են մարդուն և նրա բնավորությունը:


Ծաղկային հոտեր (շուշան, ֆրեզիա, հասմիկ, վարդ)
Թեթև և հաճելի մարդիկ են: Վստահելի և հավատարիմ ընկեր, հյուրասեր տանտեր:
Փայտային հոտեր
Տարբերվում են էլեգանտությամբ և ոճի զգացումով, սիրում են զսպվածություն և պահպանում են ամեն ինչի դասականը:


Անտառային հոտեր (բամբուկ, խոտ, դեզ, եղյամ)
Առողջ ապրելակերպի սիրահարներ են, սիրում են սպորտն ու հանգիստը բնության գրկում: Աշխատում են ամեն ինչում ընտրել բնականը:


Արևելյան հոտեր (վանիլին, համեմունքներ)
Ստեղծագործող մարդիկ են, սիրում են արվեստը: Ավանդապաշտ են իրենց նախասիրություններում, գնահատում են նրբագեղությունն ու հարմարավետությունը:


Ցիտրուսային հոտեր (մանդարին, գրեյպֆրուտ, կիտրոն)
Կազմակերպված մարդիկ են, սիրում են խիստ կարգուկանոն, հստակ ռազմավարություն: Ամեն ինչում ձգտում են կատարելության, սիրում են ամեն ինչ պլանավորել:


Մրգային հոտեր (սև հաղարջ, մորի, դեղձ, ձմերուկ, եմիշ)
Ռոմանտիկ անձնավորություններ են: Շատ անմիջական են, սիրում են աղմկոտ հավաքույթներ և հեշտությամբ են ընկերանում մարդկանց հետ:


Ծովային հոտեր (ջրիմուռ, ալիքներ, անձրև)
Չեն սիրում փակ տարածություններ, ավելորդ իրեր, ծանր կահույք: Ամեն ինչում սիրում են հարմարավետություն և հանգիստ:


Թարմ հոտեր (օդ, սառույց, սառը քամի)
Չեն պատկերացնում իրենց կյանքն առանց աղմկոտ քաղաքի, այդքան էլ չեն սիրում բնության գրկում հանգստանալ: Սիրում են հարմավետություն, տարվում են նորաձևության նորույթներով, գլուխ են հանում ժամանակակից արվեստից:

 

Աղբյուրը' Աղջիկների ակումբ