BlogNewz.am-ը գրում է.

 

Կնոջ մասին շատ բան կարող են պատմել ոչ միայն նրա շպարը, պայուսակը, շրթներկն ու անգամ նրա եղունգները, այլև նրա դաստակի ձևը։ Որպեսզի մաքսիմալ ինֆորմացիա ստանաք նրա մասին, անպայման պետք է ուշադրություն դարձնեք նրա ձեռքերին։ Եվ այսպես…

 

Տիպ 1. Ափի ձևը քառակուսի է, մատները՝ կարճ

Նման ձեռքերով կանայք շատ պրակտիկ են։ Նրանք հազվադեպ են մտածում անիրականանալի բաների մասին ու պահպանողական են։ Նրանց առանձնացնում է վստահելիությունը, հավատարմությունը և ճկուն խելքը։ Նրանք հեշտ են հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ ու ոչ մի դատապարտելի բան չեն տեսնում նրանում, որ նման ծանոթություններն ուղղեն դեպի գործնական հուն։ Եթե Դուք ճանաչել եք Ձեզ այս նկարագրում, ապա հիշեք, որ ակնկալիքների խիստ բարձր մակարդակը կարող է բերել կռիվների, այնպես որ, երբեմն օգտակար է թույլ տալ ինքներդ Ձեզ լինել սպոնտան ու գործել առանց պլանի։

 

Տիպ 2. Ափի ձևը քառակուսի է, մատները՝ երկար

Այս տիպի ձեռքեր ունեցող կանանցից շատերն իրենց ամեն բառն ընդգծում են ժեստի միջոցով։ Նրանք էմոցիոնալ են ու պոռթկուն։ Նրանք ամեն ինչ անում են շատ գրացիոզ, թեթև և ասես խաղալով։ Նրան առանձնացնում է հետաքրքրությունների բազմազանությունը, նրանք չեն սիրում միապաղաղությունն ու ծիսակարգերը։ Նոր զգացողությունների հետևից ընկնելով՝ նրանք պատրաստ են գրեթե ցանկացած խենթության։ Նրանք հաճույքով շփվում են մարդկանց և համակարգիչների հետ։ Ցանկացած կազմակերպչական տեխնիկայի հետ այս անհատները «Դու»-ով են խոսում։

 

Եթե դուք ճանաչեցիք Ձեզ այս նկարագրում, ապա աշխատեք Ձեզ համար էներգիայի հավելյալ աղբյուր գտնել, հակառակ դեպքում Դուք շուտ կհոգնեք։ Այս հարցում Ձեզ կօգնեն ցանկացած տիպի մեդիատիվ տեխնիկաներ։ Կարևորը, որ Դուք դրանց պարբերաբար կիրառեք։ Այցելեք նաև սպա սրահներ ու թույլ տվեք Ձեզ հանգստի երեկոներ շաբաթը գոնե երկու անգամ։

 

Շարունակությունը` այստեղ: