Կանադական MWE Lab ընկերության մասնագետները ստեղծել են ապագայի գրասենյակ, որը բացառիկ հնարավորություն է տալիս աշխատավայր չգնալ ու նույնպիսի արդյունավետությամբ տնից աշխատել։
Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին, յուրահատուկ տնային գրասենյակի գինը կազմում է 47 հազար դոլար։ Հարկ է նշել, որ կանադական ընկերության առաջին գնորդն է եղել հանրահայտ Microsoft ընկերությունը։ Սարքը ստացել է The Emperor 200 անվանումն ու համալրված է կառավարման թաչսքրին համակարգով, 27 դույմ անկյունագծով 3 հատ LED էկրանով, ինչպես նաև օդի ջերմաստիճանը կարգավորող համակարգով։
Իսկ իտալական արտադրության հարմարավետ բազկաթոռն ավելի հարմարավետ կդարձնի աշխատանքային գործընթացը՝ թույլ տալով մոռանալ մեջքի ցավի մասին։