Յուրաքանչյուր տարի հարյուրավոր դոլարներ նոր բջջային հեռախոսների համար ծախսելու փոխարեն կարելի է ձեռք բերել նիդեռլանդացի դիզայներ Դեյվ Հակենսի վերջին գյուտը՝ Phonebloks-ը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նոր հեռախոսը հնարավոր է մշտապես կատարելագործել՝ փոխելով դրա տեսախցիկը, էկրանը, ավելացնելով օպերատիվ հիշողության ծավալն ու շատ այլ բաներ՝ ընդամենը մեկ «քլիքի» միջոցով։
Phonebloks-ը կազմված է իրար ամրացված խորանարդներից, որոնք հեշտությամբ կարելի է փոխել։ Դիզայները պատմել է, որ հեռախոսը պատրաստվել է հին և վերամշակված սմարթֆոններից։