Alta Moda հավաքածուի փակ ցուցադրությունը տեղի է ունեցել Միլանում: Ցուցադրությանը ներկա էին միայն դիզայներական դուետի ընկերներն ու հիմնական հաճախորդները:
Դոմենիկո Դոլչեն ասել է, որ հավաքածուի բոլոր զգեստներն ունիկալ են, ու դրանք բացառապես իրենց հաճախորդների համար են, չեն հայտնվելու գովազդում կամ կարմիր գորգի վրա: