ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը երեկ նշել է ծննդյան 72-ամյակը: Թեև այս տարի դերասանուհին ծրագրել էր ոչինչ չանել (դերասանուհին ծնվել է Օձի տարում), սակայն ընկերուհիները նրա փոխարեն ամեն բան մտածել էին ու շատ հետաքրքիր անակնկալ պատրաստել: «Ընկերուհիներս զանգահարեցին ինձ, ժամադրեցին ու նվերներով, ծաղիկներով անակնկալ արեցին»,- esyes.am-ին պատմեց դերասանուհին և հավելեց, որ շատ գեղեցիկ ծննդյան տոն է անցկացրել նրանց հետ: Ի դեպ, այն վայրը, որտեղ հավաքվել էին' նշելու դերասանուհու ծննդյան տոնը, ևս նվեր է մատուցել վաստակավոր արտիստին: «Մեզ մրգի տեսականի հյուրասիրեցին, շնորհավորեցին ինձ և երեք-չորս տեսակի սուրճ նաև նվիրեցին»,- ասաց Դրամատիկական թատրոնի դերասանուհին:

Սակայն այս անակնկալով տիկին Էվելինայի օրը չի ավարտվել, երեկոյան իր տանը հավաքվել են ընտանիքի անդամները: Նվերների մասին խոսելիս տիկին Էվելինան նշեց, որ շատ լավ նվերներ ու ծաղիկներ է ստացել: «Հիմնականում օծանելիք եմ ստացել, ինչպես նաև՝ քաղցրավենիք, խմիչք և կնոջ համար նախատեսված այլ պարագաներ»,- հայտնեց ծննդյան հոբելյանական տարիները թատրոնում նշած դերասանուհին:
«Ես»-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և դերասանուհուն երկար տարիների կյանք մաղթում:

Շնորհավոոոր. Արևիկ Իսաջանյան