«11», «Եղբայրներ» հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դարձած «Վիվարտ» մշակութային կենտրոնի դերասանուհի Յուլիա Ֆինկը երեկ նշել է 31-ամյակը: Տարեդարձի կապակցությամբ առաջինն ամուսնուց ու մտերիմ ընկերուհիներից շնորհավորանք ստացած դերասանուհին անակնկալներով լի օր է ունեցել:

 

 

«Իսկապես անմոռանալի ծննդյան օր եմ ունեցել, այն ամեն ինչով տարբերվում էր նախորդներից: Առաջին անակնակալն ամուսինս`Արտյոմն էր պատրաստել: Նախորդ օրն անսպասելի ասաց, որ մեր մի քանի ընկերների հետ մեկնում ենք Վրաստան, ինչի համար ես շատ ուրախացա: Նրա անակնկալներն այսքանով չէին սահմանափակվում: Արդեն Թբիլիսիում էինք, երբ զբոսանքի ժամանակ փողոցային երաժիշտը սկսեց ինձ համար երգել, այնքան էի ուրախացել»,- պատմեց Յուլիան` հավելելով, որ արկածներով լի ծննդյան տոն է ունեցել:

 

 

«Երեկոյան փողոցներում հաճելի մի վայր էինք ման գալիս, որտեղ հնարավոր կլիներ մի լավ զվարճանալ: Քանի որ տեղանքին ծանոթ չենք պատահած տաքսու վարորդներից էին խորհուրդ հարցնում:) Այնքան տարբեր վայրերի անուններ ասացին, որ ավելի խճճվեցինք: Լավ է` ի վերջո հարմար տեղ գտանք ու լիաթոք ուրախացանք: Մենք չորս հոգով էինք, բայց ողջ ռեստորանը մեզ հետ հավասար տոնում էր:)»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:

 

 

Նրա հավաստմամբ` իրեն տխրեցրել է միայն այն, որ ոչ բոլոր մտերիմներն ու ընկերներն են կողքին եղել:

«Անգամ երկրից բացակայելս չխանգարեց  հարազատներիս շնորհավորել ինձ: Ողջ օրվա ընթացքում այնքան զանգեր ու հաղորդագրություններ եմ ստացել: Նրանք ինձ այնքան ջերմ բարեմաղթանքներ էին հղում, որ մի պահ հուզվել էի:)»,- նշեց նա:

 

                                                                                                                                       Զրուցեց Մերի Պողոսյանը