Վերջին շրջանում տարածված լուրերի համաձայն դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը պատրաստվում է մայրանալ: Նման խոսակցությունների առիթ են հանդիսացել դերասանուհու փոքր-ինչ գիրանալը: «Ես հղի չեմ, պարզապես մի փոքր գիրացել եմ: Շուտով լողի կգնամ և կկորցնեմ ավերոդ քաշս: Չգիտեմ' որտեղից են տարածվել այդ լուրերը, բայց ինձ բոլորը հարցնում են, թե երբ է ծնվելու երեխան,- esyes.am-ին ասաց Ծովինարն ու հավելեց, որ շատ երեխաներ ունենալու ցանկություն ունի,- երկրորդ անգամ մայրանալու ցանկություն ունեմ, սակայն այդ մասին հաջորդ տարի կմտածեմ. սնահավատ չեմ, սակայն չեմ սիրում 13 թիվը»:

Ըստ դերասանուհու' 6-ամյա որդին' Անրին, ով արդեն բնավորություն ձևավորված գծեր ունի, ցանկանում է և´ քույր, և´ եղբայր ունենալ: «Որոշել եմ զույգ ունենալ, սակայն չգիտեմ' ինչպես կստացվի»,- ծիծաղելով ասաց Ծովինարը, ում խոսքերով' Անրին ռիսկով երեխա է, սիրում է սովորել ու մեծերի համար նախատեսված ֆիլմեր դիտել:

Լուրը ճշտեց Արևիկ Իսաջանյանը