Life.panorama.am-ը զրուցել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետ, ով դերասան Նարեկ Հայկազյանի կինն է:
Ծովինար, առաջինը ուզում եմ հետաքրքրվել այս շրջանի Ձեր զբաղվածությունից:
Զբաղված են թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում, ինչպես նաեւ դասավանդում եմ Գաբրիել Սունդուկյանի թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան թատերական ստուդիայում: Նշեմ նաեւ, որ դասավանդման աշխատանքս իրականացնում եմ նաեւ «Հայացք» հեռուստաստուդիայում:
Հեռուստատեսային աշխատանքին վերադառնալու ծրագրեր չկա՞ն:
Ոչ, դեռեւս հեռուստատեսային նախագծերում զբաղված լինելու ծրագրեր չունեմ:
Ի՞նչն է պատճառը, որ վերջին տարիներին Ձեզ ավելի քիչ ենք տեսնում եթերում, առաջարկներն են պակասել, թե առաջարկվող պայմանները
Ձեզ չեն բավարարում:
Թե մեկը, թե մյուսը: Գոհացնող առաջարկներ չկան, թեեւ խոստովանեմ՝ ցանկություն էլ առանձնապես չունեմ, ինչեւէ լավ առաջարկի դեպքում՝ կմտածեմ:
Ծովինար, ինչպես հասկանալի է՝ թատրոնի զբաղվածությունը մշտական է. այդտեղ ինչո՞վ եք զբաղված այս շրջանում:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: