Գործնական հաջողություններ ձեռք բերելուց հետո ընտանիք կազմելու հանգամանքն ավելի է բարդանում, հետին պլան մղվում՝ իր տեղը զիջելով կարիերային: Սակայն հաղ գեղեցկուհիները, կարծեք թե, ժխտում են այդ փաստը սեփական օրինակով՝ դառնալով լավ կին, ավելին՝ բազմազավակ ընտանիքի մայր: Դրա վառ օրինակն է «Միսս Հայաստան 1997» մրցույթի տիտղոսակիր Անգելինա Բաբաջանյանը, ով Life.Panorama.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր կյանքի ամենամեծ տիտղոսը ԿԻՆ և ՄԱՅՐ կոչումն է:
-Անգելինա, ինչո՞վ եք հիմա զբաղվում:
-Զբաղվում եմ ընտանեկան բիզնեսով, նաև իմ ընտանիքով, բալիկներով, ինչն ինձ համար առաջնային է:
-Ժամանակին Ձեզ հանդիպեցինք նաև դերասանի կարգավիճակում: Ձեզ դուր չեկա՞վ այդ աշխարհը, թե՞ այլ առաջարկներ չեղան:
-Այո, նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմերում, բայց ինձ դերասանուհի երբեք չեմ համարել: Դա է պատճառը, որ միշտ առաջարկներից հրաժարվել եմ: Բայց ասեմ, որ մինչ օրս էլ առաջարկներ ստանում եմ:
-Ձեր մոդելային գործունեությունը, կարծեք, թե ժամանակից շուտ ավարատեցիք: Ինչո՞ւ:
-Շատ պարզ պատճառով. ժամանակի ընթացքում հասկացա, որ այդ ամենն ինձ չի գերում, իմ ընտրությունն այլ էր։
Շարունակությունը` այստեղ: