Ավստրալիայում 110-ամյա կոկորդիլոսը տոնել է իր հոբելյանը, հայտնում է tert.am-ը` հղում տալով Huffington Post-ին:
Կասիուս անունով կոկորդիլոսը կշռում է 1 տոննա և համարվում աշխարհի ամենատարեց կոկորդիլոսը՝ անազատության մեջ:
Իր տոնի առիթով նա ստացել է արտասովոր նվեր՝ մսից պատրաստված տորթ, որը կշռում էր 20 կգ:
Թերևս տարիքի բերումով շատ ագրեսիվ Կասիուսը տորթը կերել է 30 վայրկյանում: