Աշխարհի ամենատարեց հայրը՝ Հնդկաստանում բնակվող 97-ամյա Ռամջեթ Ռագավը, հայտնվել է հուսահատության մեջ, քանի որ նրա 3 տարեկան որդուն առևանգել են, գրում է Tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին։
Գինեսի գրքի ռեկորդակիր հայրը պատմել է, որ տղան առևանգվել է 55 օր առաջ՝ հարևան քաղաքի հիվանդանոց այցի ժամանակ։
Տղամարդու 60-ամյա կինը պատմել է, որ մայիսի 6-ին հիվանդանոց է գնացել ավագ որդու հետ (փոքրը 9-ամսական է), այնուհետ ավտոբուսի կանգառներից մեկի նստարանին նստած քնել է։ 15 րոպե անց արթնանալով՝ հայտնաբերել է, որ որդին անհետացել է։
Ռամջեթը վստահ է, որ որդուն ինչ-որ մեկը միտումնավոր առևանգել է ու չի վերադարձնում իրենց։ Այժմ ոստիկանությունը զբաղվում է երեխայի որոնման աշխատանքներով։