Աշխարհում ամենատարեց տղամարդ է ճանաչվել ճապոնացի Սակարի Մոմոին: Գինեսի ռեկորդների գրքի պատվո դիպլոմը երկարակյացին է հանձնվել Տոկիոյի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա բուժվում է:

 

Լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ Մոմոին նշել է, որ իրեն նորմալ է զգում՝ գանգատվելով սոսկ վատ լսողությունից: Նա նաեւ հավելել է, որ կցանկանար ապրել ևս երկու տարի: Սակարի Մոմոին դարձել է մոլորակի ամենատարեց տղամարդն այն բանից հետո, երբ Նյու Յորքում հունիսի սկզբին մահացել է նախորդ ռեկորդակիրը՝ ամերիկացի Ալեքսանդր Իմիչը: Նա ճապոնացուց մեծ էր ընդամենը մեկ օրով