Երիտասարդ, հմայիչ և տաղանդավոր աղջիկները միշտ էլ դառնում են նմանակման օբյեկտ: Հավատարիմ երկրպագուհիները կրկնօրինակում են նրանց քայլվածքը, շարժուձևը և, իհարկե, հագուստի ոճը։ Սակայն պետք է շատ զգույշ լինել և չանցնել այն սահմանը, որը բաժանում է քո անհատականությունը պարզապես կրկնօրինակ դառնալուց։
Այսօր մեր հերոսուհիները փորձելու են վերստեղծել հմայիչ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի յուրահատուկ ոճը և դիտարկել այն սեփական անհատականության պրիզմայով: