Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են ավտոմեքենայում։ Երգչուհին սպիտակ երանգի, գործվածքով, երկար զգեստ։ Երգչուհու վարսերը հավաքված են, նա նուրբ շպարով է։ Լիլիթւ կերպարն ամբողջացնում է ոճային ժամացույցը։ Հրապարակմանը կից Լիլիթը կատարել է հետեւյալ գրառումը․ «Սոչիում միշտ ուրախ է»։
Օրեր առաջ Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացել էր քնքուշ ու նուրբ կերպարում։ Կադրում Լիլիթը բեժ գույնի, մարմինն ընդգրկող հագուստ։ Լիլիթի վարսերն արձակված էին, նա նուրբ շպար էր ընտրել։ Հրապարակմանը կից, դիմելով իր հետեւորդներին ու երկրպագուներին, երգչուհին գրել էր․ «Քանի որ սիրահարվածներն այսօր սիրային մաղթանքների պակաս ու կարիք չունեն (որովհետեւ նրանք ունեն ԳԼԽԱՎՈՐԸ), դրա համար ես ուզում եմ հենց իմ չսիրահարված հետեւորդներին ցանկանալ շուտափույթ կերպով գտնել իրենց սերը։ Դա մի այնպիսի զգացում է, որը գոնե մեկ անգամ արժե ապրել»։