Ինչքան էլ ինքնավստահ եւ անկախ թվա Ձեր տղամարդը, միեւնույնն է նրան պետք են աջակցության խոսքեր: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի խոսքեր, որոնք տղամարդիկ սիրում են լսել իրենց կանանցից:
«Ես հարգում եմ քո որոշումը…»: Այս արտահայտությունն, ուղղված տղամարդուն, նրան ստիպում է անընդհատ նոր եւ պատասխանատու որոշումներ ընդունել, որից կախված կլինի իր եւ իր հարազատների ապագան: Եթե մեզ՝ կանանց, հարկավոր է սեր եւ պաշտպանություն, ապա տղամարդուն էլ պետք է հարգանք եւ իշխանություն: Սա չի նշանակում, որ ամեն հարցում պետք է նրա հետ համաձայնվեք, մնացեք Ձեր կարծիքին, բայց հարգեք նրա ընտրությունը:
«Դու այսօր հրաշալի տեսք ունես»: Տղամարդիկ հաճախ չեն խոստովանում, որ անհանգստանում են իրենց արտաքինի համար այնպես, ինչպես կանայք. հարգելի կանայք, սխալվում եք, եթե կարծում եք՝ նրանք մարզասրահ հաճախում են միայն առողջության համար, ուստի հաճոյախոսեք նրանց երբեմն:
«Ես քեզ հավատում եմ»: Վստահության խոսքեր, խոստովանություն այն մասին, որ Դուք Ձեր սիրելի տղամարդու կողքին եք, հավատում եք նրան, ահա այս արտահայտությունների կարիքն են հաճախ զգում տղամարդիկ: Ի դեպ' փորձագետները նշում են՝ նման խոսքեր նախընտրելի է ասել սեքսից հետո. այդ ժամանակ Ձեր մարմինները միաձուլված են, ուստի այդ խոսքերն էլ ավելի համոզիչ կթվան:
Շողիկ Գալստյան