Հեռահաղորդակցման միջազգային միության (ITU) տարեկան զեկույցի համաձայն՝ մոտ 4,1 միլիարդ մարդ օգտվում է համացանցից, բայց զարգացած երկրներում տղամարդիկ ավելի հաճախ են դիմում առցանց շփումների, քան կանայք: Այդ մասին հայտնում է gazeta.ru- ն:
Ներկայում ամբողջ մոլորակի կանանց ավելի քան 52%-ը չի օգտվում համացանցից և այլ տեխնոլոգիաներից, տղամարդկանց շրջանում ՝ միայն 42%-ը:
Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության ընդհանուր 96% -ը մուտք ունի համացանց: Առավել հաջողակ են ինչպես Ամերիկայի, այնպես էլ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի բնակիչները: