Երբ զույգն ամուսնանում է, խոստում է տալիս լինել իրար կողք «մինչ մահը չբաժանի» նրանց. բայց այս արտահայտությունը տարբեր նշանակություն ունի կանանց և տղամարդկանց շրջանում:
Ըստ 1,005 մեծահասակների շրջանում իրականացված հետազոտության, տղամարդկանց 70 տոկոսը ցանկանում է, որպեսզի իրենց կանայք ապրեն իրենցից երկար:
Այսպիսի ցանկություն, սակայն, հայտնել է, կանանց միայն 62 տոկոսը:
Միաժամանակ, Dailymail-ի հաղորդմանբ, հարցման մասնակիցների 55 տոկոսը պատրաստ է իրենց կյանքը տալ իրենց երեխաների համար:
Հարցին, թե որ աստղին կուզենային վերակենդանացնել, 35 տոկոսը նշել է արքայադուստր Դիանային, 14 տոկոսը Սթիվ Ջոբսին և 11 տոկոսը' Մայքլ Ջեքսոնին: