Տղամարդիկ և կանայք, տարիքի հետ կապված, ունեն տարբեր տեսանկյուններ: Այն, ինչ կնոջ համար ծերության սկիզբ է, տղամարդու համար նոր-նոր կյանքի մուտք է:
1000 տղամարդկանց շրջանում անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 54 տարեկանում տղամարդիկ իրենց զգում են հասուն և կայացած: Հենց այս տարիքն էլ տղամարդու համար ամենահարմարավետն է:
Ինչո՞ւ այդպես ուշ: Հոգեբանները բացատրում են, որ տղամարդիկ ամբողջ կյանքի ընթացքում շատ ավելի մեծ ճնշում ու պատասխանատվություն են զգում իրենց ընտանիքի հանդեպ: Միայն 50 տարեկանից հետո են նրանք զգում, որ իրենց կյանքն ու ունեցած շահույթը կայուն են:
Ի դեպ, տղամարդիկ սկսել են ուշ հայրանալ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց հայր դառնալու միջին տարիքը՝ 32-ն է: Եթե երեխան այս տարիքից շուտ է լույս աշխարհ գալիս, ապա տղամարդիկ ուժեղ անհանգստություն են զգում, ինչպես նաև անվստահություն և ֆինանսական խնդիրներ:
Ինչ վերաբերում է տղամարդկային վախերին, ապա տղամարդը ամենաշատը վախենում է, որ չի կարողանա տուն գնել: Երկրորդ տեղում աշխատանքը կորցնելու վախն է: