Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի հայրը՝ Իգոր Բուզովը, անտարբերության համար քննադատել է նրա նախկին սիրեցյալ Դավիթ Մանուկյանին (հայտնի է որպես ռեփեր Դավա)։
«Շատ սիրող աղջկան հեշտ է խաբել։ Տղամարդիկ, մի օգտվեք դրանից», - անձնական բլոգում ընդգծել է Օլյայի հայրը։ - Դա ճիշտ չէ»։
Հիշեցնենք, որ հաղորդավարուհին Դավիթին մեղադրել էր դավաճանության եւ նրա նկատմամբ ագրեսիայի մեջ։ Մանուկյանը փորձում էր մինչեւ վերջ չմեկնաբանել անձնական կյանքում տեղի ունեցած տհաճ փոփոխությունները, բայց հետո, այնուամենայնիվ խոսեց․ «Շնորհակալություն աջակցության համար, հատկապես հիմա։ Ցավոք, սա կյանք է, եւ այն ամենը, ինչ սկսվում է, կարող է ավարտվել։ Դա անցած փուլ է։ Չեմ ուզում խոսել անձնական կյանքի մասին»,- նշել է 27-ամյա բլոգերը։
Օլգայի մասին, իր հերթին, բավականին կոշտ է արտահայտվել Դավիթի մայրը՝ Աննան: Կինը կարծում է, որ Բուզովան արժանի չէ իր որդուն եւ հարաբերությունների խզման մեջ մեղավոր է նա: «Եվ Տարասովն է (Բուզովայի նախկին ամուսինը) նրան ծեծել։ Նա պոռնիկ է, ալկոհոլիկ», - վրդովված գրել էր կինը։
Ճիշտ է, հետո Աննան արդարացավ կտրուկ խոսքերի համար: «Ուրեմն, թող քո երեխայի վրա կեղտ շպրտեն, իսկ դու ոտքերն ընկիր եւ համբուրիր։ Կարեւորը քաղաքակիրթ կերեւաս», - հետեւորդներին բացատրել է Դավայի մայրը։