Կանայք, չգիտես ինչու, կարծում ե, որ տղամարդիկ հիմարներ եւ պատրաստ են ներել ամեն ինչ։ Սակայն իրականությունը այլ է։ Տղամարդու հետ պետք է վարվել այնպես, ինչպես ցանկանում եք, որ ձեզ հետ վարվեն ուրիշները։ Ուտսի, կան որոշ երեւույթներ, որոնք նույնպես աններելի են նրանց համար։

Դավաճանություն

Երբ կինը դավաճանում է տղամարդուն, ստիպում է վերջինիս հասկանալ, որ նա ոչինչ է կնոջ կյանքում եւ իրենց համատեղ կյանքը ուղղակի պատրանք էր։ Սա թիկունքից հարված է տղամարդու համար։ Տղամարդը կարող է ներել եւ հասկանալ, որ կինը սեփական անձը գերադասում է իրենց համատեղ հարաբերույթւններից, բայց դավաճանություն աններելի է։

Հիմար կանայք

Տղամարդիկ ատում են հիմար կանանց։ Այն տարծված կարծիքը, որ տղամարդիկ սիրում ենգեղեցիկ հիմարիկների, ուղղակի առասպել է, եւ դա այլեւս արդիական չէ։ Տղամարդն իր կողքին ցանականում է տեսնել հմայիչ եւ խելացի կնոջ։

Մերժում

Տղամարդիկ չեն կարողանում հանդուրժել, որ կինը տեւական ժամանակ չի ցանկանում սեռական հարաբերություններ ունենալ իր հետ։ Տղամարդը երբեք չի մոռանա ձեր «ես հոգնած եմ» կամ դասական դարձած «գլուխս ցավում է» արտահայտությունը։

Համեմատություն

Ոչ մի տղամարդ չի ներում այն կնոջ, ով իրեն համեմատում է մեկ ուրիշի հետ։ Տղամարդը պետք է միակն ու անկրկնելին լինի կնոջ կյանքում։ Նա ցանկանում է լինել ձեր ընտրյալը եւ պետք չէ համեմատել նրան այլ տղամարդկանց հետ։

 

Աղբյուրը՝ Creu.ru