Թվում է՝ սերը կարող է ներել ամեն բան, նույնիսկ հանուն դրա ուժեղ սեռը կարող է վայր դնել ամեն բան, անգամ արժանապատվություննը: Կան սխալներ, որոնք չի կարող ներել անգամ ամենաուժեղ ու սիրող տղամարդը: Կանացի որ «մեղքերն» են համարվում ամենասարսափելիները:

1. Դավաճանություն

Տղամարդուն «կատաղեցնում է» միայն այն միտքը, որ իր սիրելին կարող է ուրիշին պատկանել: Յուրաքանչյուրի համար դավաճանություն հասկացությունը տարբեր է: Մեկի համար այն բացառապես ֆիզիկական կապն է, մյուսի համար դրա մասին մտածելը: Դավաճանող կինը ցույց է տալիս, որ իր համար կարևոր չեն տղամարդու զգացմունքներն ու հարաբերությունները:

2. Համեմատություն այլ տղամարդկանց հետ

Երբեք մի համեմատեք ձեր տղամարդում ուրիշի՝ ընկերոջ, եղբոր, ծանոթի, ու հատկապես նախկին ընկերոջ հետ: Յուրաքանչյուր տղամարդու համար սա մեծ հարված է: Նման համեմատությունը «լավ միջոց» է նրա վստահությունից, սիրուց զրկվելու համար:

3. Եսասիրություն

 

Եթե հետաքրքրություն եք ցուցաբերում նրա դրամապանակի նկատմամբ, թանկարժեք նվերներ եք պահանջում ու ընկերուհիների մոտ պարծենում եք հարուստ երկրպագուով, ապա նրանից մի սպասեք, որ բացի իրից, որը կարելի է գնել, այլ վերաբերմունք կունենա ձեր նկատմամբ: Առաջին պլանում պետք է լինի նրա անհատականությունը, ու հատկապես, նրա դրական կողմերը: Տղամարդու համար կարևոր է զգալ, որ հենց ինքն է պետք է կնոջը և ոչ թե նրա դրամապանակը, բնակարանը, մեքենան և այլն:

4. Ծաղր

Յուրաքանչյուր տղամարդ երազանք ունի: Կարևոր չէ այն ձեզ համար հիմար ու անիրականանալի է, միևնույն է, դուք պետք է աջակցեք նրան երազանքին հասնելու ճանապարհին: Եթե սկսեք ծաղրել նրան, ապա մի սպասեք նրանից դրական վերաբերմունքի: Տղամարդուն պետք է աջակցել, հավատալ ու առաջ մղել, միայն այդ դեպքում է, որ նա կցանկանա գրավել բոլոր նոր բարձունքները իր սիրելիի համար:

 

5. Վիրավորանքներ նրա մայրիկի կամ հարազատների հասցեին

Որքան էլ ուժեղ լինի ձեր սիրելին, հավանաբար նա, ինչպես մանկության տարիներին, սիրում է «լաց լինել» իր մայրիկի մոտ: Տղամարդկանց համար իրենց մայրը սրբություն է, եթե դուք այս կամ այն կերպ նրա հասցեին տհաճ խոսք ասեք, կարող եք առհասարակ մոռանալ ամուսնության մասին: Նույնը վերաբերում է նրա ընկերներին: Որքան էլ նրանք ձեզ տարօրինակ թվան, միևնույն է փորձեք նրանց հետ ընդհանուր լեզու գտնել:

6. Հիմարություն

Խոսքը ոչ թե կանացի փոքրիկ խորամանկությունների, այլ հիմարության մասին է: Հավատացեք, տղամարդիկ այնքան հիմար չեն, որքան երբեմն թվում են, նրանց համար ամենակարևորը ոչ թե կանացի կրծքի չափն է, այլ նաև ինտելեկտը: Եթե կինը, կոպիտ ասած, երկու բառ չի կարող կապել իրար, քիչ է հավանակությունը, որ նրա հետ տղամարդը հաճելի զրույց կունենա: Առանց հոգևոր կապի հարաբերությունները չեն կարող զարգանալ:

7. Մեր գերակայությունը

Չնայած ժամանակակից գենդերային հավասարությանը, տղամարդիկ ցանկանում են ընտանիքի գլուխը լինել: Եթե կինը նրան ինչ-որ հարցում գերազանցում է, հատկապես եկամուտների հարցում, ապա տղամարդու ինքնագնահատականը կարող է տուժել: Բայց սա պատճառ չէ աշխատանքը փոխելու համար: Խելացի կինը տղամարդուն կհասկացնի, որ նա է գլխավորը: